Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

«Ես ՀԱԿ-ի կողմից չեմ առաջադրվում»

«Ես ՀԱԿ-ի կողմից չեմ առաջադրվում»
20.12.2012 | 16:04

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ առաջիկայում նախատեսված է «Ազատություն» կուսակցության համագումարը, ու շատ հնարավոր է` իր թեկնածությունն առաջադրվի նախագահական ընտրություններում: Բագրատյանը հընթացս ընդգծել է նաև. «Միաժամանակ տեղյակ եմ պահում, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի, ապա ես, ի վերջո, կհանեմ թեկնածությունս (եթե առաջադրված լինեմ): Խնդրում եմ, նկատի ունենալ, որ ես ՀԱԿ-ի կողմից չեմ առաջադրվում: Ավելին, այս ընթացքում ես միառժամանակ դադարեցնում եմ ակտիվ համագործակցությունս ՀԱԿ քաղաքական խորհրդի հետ` նրանցից որևիցե մեկին կաշկանդած չլինելու համար»:

Ի դեպ, մենք դեռ նախապես նկատել էինք, որ հնարավոր է ՀԱԿ-ն ունենա երկու թեկնածու (իհարկե, բեկորների տրոհվելով), ինչը, կարծես, իրականություն է դառնում: Հրանտ Բագրատյանից բացի, մեր աղբյուրի պնդմամբ, նախագահի թեկնածու կարող է առաջադրվել նաև Նիկոլ Փաշինյանը: Հայտնի ձայնագրության «հերոս» Լևոն Զուրաբյանն այս «գծի» մեջ չէ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3069

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ